18.02.2020|
12:29
Արթուր Գալստյանի «Ով է նա» երգը հայտնի էր դեռևս 90-ականներից: Այսօր էլ շատերը հիշում են երգը, թեև այն վաղուց չի շրջանառվում: 90-ականների հիթը այսօր դարձել է խնդրո առարկա: Այս պատմությունը սկսվել է նախորդ տարվա գարնանը, երբ Գևորգ Մարտիրոսյանը զանգահարել է Արթուր Գալստյանին, ներկայացել է որպես երգիչ, ցանկություն է հայտնել կատարելու նրա երգերից մեկը, և ստացել բանավոր համաձայնություն: